Posted in Ամառային լողափ

Լողափնյա հրճվանք

Այսօր մեզ հույր էր եկել Աստղիկի հայրիկը՝ տիար Բլեյանը։ Սաներն անհամբերությամբ սպասում էին, թե երբ են ջրոցի խաղալու։ Աստղիկի հայրիկը մի լա՜վ ջրեց բոլորին։ Խմբի սաներից մեկը՝ Արենը, ճարպկորեն հասցրեց ջրել տիար Բլեյանին։

Աստղիկը շատ էր ուզում հեծանիվ վարել։ Դե հայրիկն էլ մեծ սիրով ցանկությունը կատարեց՝ միասին գնացին հեծանվավարության, որից հետո Աստղիկը գոհ վերադարձավ լողափ։

301104418_757919892163909_373666118650662516_n

Հավե՜ս և աշխույժ ամառային մի օր` հագեցած հետաքրքրություններով։ Եվ այսպես սաները մի կողմում լողում էին լողավազանում, իսկ մյուս կողմում խաղում էին ավազներով և լողափի քարերով։ Լողավազանը միշտ լիքն է ուրախության ճիչերով։ Սաներն արդեն մեծացել են, իսկական լողորդներ են և լողում են մեծ լողավազանում։