Posted in Ծեսեր

Խաղողօրհներք

Ագարակում էին սաները, ծնողական համայնքը, հյուրերը։ Միասին երգեցինք Անդաստանը` նշելով համապատասխան կողմը։ Խաղողի ողկույզները փայլում էին արևի տակ։ Մենք էլ նայելով խաղողներին` սկսեցինք գովել ու երգել։ Պարով, ազգային խաղիկներով և խաղողահավաքով լցրեցինք մեր կողովները և քայլեցինք դեպի եկեղեցի։ Օրհնեցինք մեր խաղողը, որից հետո սկսվեց քաղցրահամ խաղողի իսկական համտեսումը։