Posted in Ուսումնական նյութեր

Կարմրաթուշ վաֆլիներ

Ծնողները մեծ սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ցանկացած նախագծի։

Այսօր մեր հյուրն էր սաներին ծանոթ ու արդեն սիրելի դարձած Էրիկի մայրիկը` Լուսինեն։ Համով-հոտով զրույցով թխեց կարմրաթուշ վաֆլիները։ Սաները դարձել էին  խոհարարներ։ Սկզբում ալյուրով խաղացին` ճակատով, քթով ամբողջովին ալյուր դառնալով։ Այնուհետև մեր հյուրի օգնությամբ թխեցինք կարմրաթուշ վաֆլիները և համտեսեցինք։