Posted in Աշխատանքային նախագծեր

Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ

Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց

  • Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Օրը՝ Դեկտեմբերի 26
  • ժամը՝ 10:30-12:00
  • Մասնակիցներ` 2-5տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակ

Ամանորյա տոնախմբությունը սկսում ենք խմբից։

I-ին խումբ-ազգային խաղեր

«Փայտ քաշոցի»

«Հե՜յ խմբեր

«Ճոպան, ճոպան»

«Պարան քաշոցի»

  • II-րդ խումբ— ազգային խոհանոց
  • Պատրաստում ենք հալվա և փոխինձ
  • III-րդ խումբ-մարզական խաղեր
  • Գլուխկոնծիների շքերթ
  • Էստաֆետային խաղ՝ օղակներով, բուլավաներով
  • Պարան թռնոցի
  • Մուտք՝ նախակրթարանի սաների և ծնողների տոնական մուտքը  «Վալս» ։
  • 5 տարեկանները տոնական մուտք՝ Ա.Խնկոյան «Ձմեռ» բանաստեղծություն։
  • Փաթ, փաթ, փաթիլներ
  • Ծափիկ-ծափիկ (երգ)
  • Ծափխաղեր
  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
  • Փլավ կեփենք պուտուկներով,
  • Գդալ չկա, շերեփ չկա,
  • Մենք էլ կուտենք մատիկներով։
  • Զար, զընգը
  • Օրհնանք
  • Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
  • Բերք-բարիքի տարի լինի:
  • Անուշ-անուշ խմոր շաղեմ,
  • Արտս ցորեն — գարի լինի,
  • Կլոր , կարմիր գաթա թխեմ,
  • Թող թխածս բարի լինի:
  • «Այ քեզ, այ քեզ տոնածառ» 
  • Ամանորյա բարեմաղթանքներ
  • Ասիկ՝   «Բարով եկար նոր տարի»
    • Ծնողական միասնական պար` «Թամզարա»
  • Միասնական ընթերցանություն` Հ. Թումանյան «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
  • Ծնողական միասնական պար` «Կռնկավե»
  • Միասնական ընթերցանություն՝ Ա. Խնկոյան «Ձմեռ պապի»
  • Դիմավորում ենք Ձմեռ պապին.
  • Միասնական երգ`«Պատրաստել ենք նոր տարվա հանդես»
  • Հյուրասիրություն
  • Նվերների հանձնում և լուսանկարում։
  • Ծեսի պատասխանատուներ`  Սեդա Թևանյան, Անի Գրիգորյան, Ալլա Անդրեսյան, Աննա Հայրոյան, Արև Ուզունյան, Մարիանա Դարբինյան, Ռուզաննա Գրիգորյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան։

Թողնել մեկնաբանություն