Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր 2022

Աշնան գալուստ, ուրախ Սեպտեմբերի մեկ՝ ժպտացող, բայց միևնույն ժամանակ անհանգիստ ծնողներն իրենց երեխաների ձեռքը բռնած խումբ են մտնում.

-Բարև ձեզ, մենք եկել ենք, տեսնե՞նք կհարմարվենք պարտեզին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարկանների մուտք  նախակրթարան: Նոր սեբաստացին նոր խաղալիք է բերել պարտեզ, որ իր նոր ընկերների հետ խաղա։   Երեխաներն իրենց հետ բերում են նոր խաղալիքներ: Իհարկե,  ծնողները երեխաների հետ  նախապատրաստվում են պարտեզ հաճախելուն, բայց ուրիշ է, երբ խանութում  խաղալիք են ընտրում, որ պարտեզում ընկերներով խաղան: «Այ, գնդակով բոլորի հետ կարող եմ խաղալ»: «Եթե լեգոներ տանեմ, ավելի լավ, միասին  մեծ աշտարակ կսարքենք»: «Փայտից փազլներ տանե՞մ, բուլավաներով կարող ենք խաղալ»: Վա~յ, այս ինչ դժվար է պարտեզի համար խաղալիք ընտրելը, բայց հավատացեք 2-4 տարեկանները  սիրով են խանութում  խաղալիքներ ընտրում և մեծ ուրախությամբ  պարտեզում  տուփը բացում։ Ջա~ն, իմ նոր խաղալիքը, իմ նոր ընկերները։ Խաղաղ, անվտանգ լուսավոր միջավայր, խմբասենյակը վերածվում է մարզական սրահի, սեղանը լի է, հյուրասիրություն, ծանոթացում, շփում, մտերմություն, ընկերություն…                                   

Միջավայրը թելադրում է ստեղծագործելու լայն հնարավորություն և ակամայից հիշեցնում, որ դու ազատ ես, ինքնուրույն ես, բայց անպաշտպան չես, քո կողքին  հոգատար և քեզ շատ սիրող դաստիարակն է, ով հարգում է քո վառ անհատականությունը, ով քո ընկերն է։

Սեպտեմբեր

  • Աշնանային պարտեզ. բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 5՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 9, 16, 23, 30՝ Ամսիկներ
  • Սեպտեմբերի 5-23՝ սերմնացան-ծաղկանոց,
  • Սեպտեմբերի 12-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 12-30` Անկախության տոն, բարձունքների դասարանակն, ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 12-30`  «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։

 Աշնանային լողավազան-լողափի խնամք

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Աշնանային լողափ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն… Սերմնացան
  • Տեխնոլոգիա…Այլընտրանքային թաղարների պատրաստում
  • Այլընտրանքային նկարչություն…գլաքարերի ներկում
  •  Երգերը՝
  • «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» 
  • Ոտանավորները՝
  • Աղայանական շարք՝ «Բզեզ»,« Լուսին»,«Ծիտիկ»,«Սագիկ» 

Աշիատանքային գործունեություններ

  • 01.09-02.09
  • «Ես Սեբաստացի եմ»
  • Ընդունելություն`  խմբասենյակ մտնող մուտքի մոտ նախապես ամրացնում ենք  երեք նկարներով ցուցանակ՝ առաջին նկարը նշանակում է, որ սանը դաստիարակին պետք է գրկախառնվի, երկրորդ նկարը նշանակում է  «Քար, մկրատ, թուղթ» (չինգաչունգ) խաղալ երրորդ նկարը՝ ձեռքի ափերը բաց հարվածել միմյանց։
  • Բարևախաղեր` ծափերով, գնդակով, շրխկաններով, մրգերով (ծանոթացում, բարև, բարև ի՞նչ է քո անունը, իմ սիրած խաղալիքը, միրգը, ուտելիքը)…
  • Լող
  • Իմ նվեր խաղալիքը
  • 05.09-09.09
  • Առավոտյան ծես, միջավայրի խնամք,մաքրում ենք աշնանային լողափի միջավայրը, հավասարեցնում ենք քարերը:
  • Այլընտրանքային նկարչություն, առանձնացնում ենք տափակ, մեծ, փոքր քարերը, ներկում ենք գլաքարերը։ Ներկած քարերի գույներով խաղում ենք լոտո։ 
  • Լող
  • Ծննդյան ծես՝ մրգային կոկտեյլ 
  • Եգիպտացորենի օր (մաքրել, լվանալ,եփել,թափել,հյուրասիրել,ուտել)խաղեր (փուչիկների մեջ ջուր ենք լցնում, լողափում ոտքով փորձում տրաքացնել)
  • 19.09-23.09
  • Լող
  • Կոմիտասյան օրեր (երաժշտական պարապմունք)
  • Ընտանեկան նախագիծ՝«Իմ անունի պատմությունը», պատմում են ծնողները և սաները։
  • Սերմնահավաք, սերմնացան (մեր կերած մրգերի սերմերն ամեն օր հավաքում ենք, տարբերակում, խոշորացույցով դիտարկում ենք, խմբավորում ենք բաժակի մեջ,որ ցանենք։ 
  • Այց Ագարակ, կենդանիների խնամք, ձիավարություն
  • 26.09-30.09
  • Մարզական, Ռոդարիական խաղեր, օղակներով լաբիրինթ։ Բուլավաներով,գնդակներով,սեղան աթոռներով խաղեր
  • Լող
  • Ձեռնոցների մեջ ջուր ենք լցնում և խաղում ենք թաթիկաթատրոն։
  • Խաղ-բեմադրություն՝ Հ.Թումանյանի «Ճամփորդները» և «Ուլիկը»
  • Ինքնագլորների ,գլուխկոնծիների շքերթ

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ բլոգավարություն, պար, բույսերի խնամք:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը

Թողնել մեկնաբանություն